Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ռուսաստանը չի հավատում իր քարոզչամեքենայի արտադրանքին

Ռուսաստանը չի հավատում իր քարոզչամեքենայի արտադրանքին
05.03.2015 | 12:57

Հասարակական կարծիքի ուսումնասիրման Լևադա կենտրոնը փետրվարի վերջին 1600 ռուսաստանցիների հարցման արդյունքում ստացել է հետաքրքիր թվեր, հատկապես դինամիկայի առումով: Հարցումն անցկացվել է ուկրաինական ճգնաժամի և Ռուսաստանի ներգրավվածության թեմայով, մասնավորապես ռազմական գործողությունների մասով: Չնայած ռուսաստանցիների 53 տոկոսը կարծում է, որ Արևելյան ՈՒկրաինայում ռուսական կանոնավոր զորք չկա, հարցվածների 25 տոկոսը համարում է, որ այնտեղ կռվում է ռուսական կանոնավոր բանակը: 25 տոկոս այն դեպքում, երբ Ռուսաստանում իրականացվում է տոտալ քարոզչություն բոլոր համապետական հեռուստաընկերություններով, թե Արևելյան ՈՒկրաինայում չկա ռուսական զինուժ: Թեև 4 տոկոսով աճել է մարդկանց թիվը, ովքեր համարում են, որ Ռուսաստանը պետք է զորք մտցնի Դոնբաս, հարցվածների 60 տոկոսը դեմ է դրան: Կրճատվել է այն ռուսաստանցիների տոկոսը, ովքեր ողջունել են ռուսաստանցի կամավորների մասնակցությունը Արևելյան ՈՒկրաինայի պատերազմին: Նրանց թիվը նախորդ տարվա մայիսի համեմատ 24-ից հասել է 14 տոկոսի: Կամավորականների մասնակցությանը դեմ արտահայտվողների թիվը նախորդ տարվա մայիսի համեմատ 11 տոկոսից աճել է 39 տոկոս: Նվազել է նրանց թիվը, ովքեր Կիևի հետ Մոսկվայի բացահայտ հակամարտության դեպքում պատրաստ են աջակցել Կրեմլին՝ նախորդ տարվա մայիսի համեմատ 36 տոկոսից նվազել է 15 տոկոս: Եթե մեկ տարի առաջ այդ հարցում Կրեմլին կաջակցեին 38 տոկոսը, այժմ՝ 29: Ովքեր կտրականապես դեմ են իրադարձությունների այդպիսի զարգացմանը, 2 տոկոսից դարձել են 16 տոկոս:

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ